Home Միջազգային Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ Տոկիո այցելության ժամանակ լուսանկարվել է կիմոնո հագած ճապոնացի...

Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ Տոկիո այցելության ժամանակ լուսանկարվել է կիմոնո հագած ճապոնացի ուսանողների հետ

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը Տոկիոյում իր արձակուրդի ընթացքում հանդիպել է լրագրության ֆակուլտետի երկու ուսանողների հետ և լուսանկարվել նրանց հետ, գրում է Daily Mail-ը:

Քիմը, որը Ճապոնիայում է ամուսնու՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթի, երեխաների և իր հայտնի ընտանիքի մյուս անդամների հետ, Ճապոնիայի մայրաքաղաքում լուսանկարվել է ազգային հագուստ՝ կիմոնո կրող ուսանողուհիներ Լյուսիի և Ուենդիի հետ:

Քիմն իր արծաթագույն կիպ տաբատով, «օվերսայզ» բաճկոնով և սպիտակ սպորտային կոշիկներով ոճային տեսք է ունեցել, գրում է աղբյուրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ուսանողուհիները Քիմին նկատել են համալսարանի տարածքում զբոսնելու ժամանակ: Լուսանկարը հրապարակել է Մոնաշի համալսարանի դասախոսը:

Ականատեսների համաձայն՝ ուսանողներին հանդիպելու պահին Քիմը երեխաների և ամուսնու հետ շրջելիս է եղել համալսարանի մերձակայքում և վայելել է իր հանգիստը:

Ճապոնիա կատարած այցելությունից 39-ամյա Քիմն առցանց հարթակներում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում:

 

Career change? American superstar Kim Kardashian, 39, (pictured) looked radiant as she met with Australian university students while in Tokyo

Fun for everyone! Kim joined her sister Kourtney, husband Kanye West and their combined seven children at Japan's teamLab toy store on Saturday (pictured: Chicago, one)

Ye, is that you? In a true disguise, Kanye joined the group with a complete skeleton style face mask on his head

Already a style queen! North put on a stylish display in a singlet top underneath a graphic long-sleeved tee