Home Հիմնական Սերժ Սարգսյանի մասին Արմեն Գրիգորյանի երեկվա և Խաչատուր Սուքիասյանի այսօրվա հայտարարություններին իմ...

Սերժ Սարգսյանի մասին Արմեն Գրիգորյանի երեկվա և Խաչատուր Սուքիասյանի այսօրվա հայտարարություններին իմ արձագանքը.Արմեն Աշոտյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները անբարոյականության դրսեւորում են: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Արմեն Գրիգորյանի գրառմանը` կապված Սերժ Սարգսյանի շնորհավորանքին անկախության տոնի առթիվ:

«Գիտեք` մենք սովոր ենք, որ տասնյակ, հարյուրավոր, կենսագրություն չունեցող, ոչ մի բան չաշխատած, տարիներ շարունակ երկրի ապակայունացումը տենչող մարդիկ ստանում են պաշտոններ: Բայց իր դեպքը երեւի ամենայուրահատուկն է, որովհետեւ մասնագիտական առումով նա կատարյալ թյուրիմացություն է, իր նմանատիպ ճոռոմաբանությունից հետո կարող ենք ասել, որ բարոյական առումով նույնպես պատահականություն է»,-ասաց նա: