Home Միջազգային «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը Գոհաբանության տոնին դրամարկղային մուտքերի նոր ռեկորդ է սահմանել

«Սառցե սիրտը 2» մուլտֆիլմը Գոհաբանության տոնին դրամարկղային մուտքերի նոր ռեկորդ է սահմանել

Walt Disney Animation Studios ստուդիայի թողարկած «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմն անցած չորեքշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում նոր ռեկորդ է սահմանել. մուլտֆիլմի դրամարկղային մուտքերը  հասել են 124 միլիոն դոլարի և գերազանցել Գոհաբանության շաբաթվա ընթացքում 2013 թվականին ամերիկյան «Քաղցած խաղեր» հակաուտոպիական ֆիլմի գրանցած ռեկորդը (109,9 դոլար), գրում է Hollywood Reporter-ը:

Ռեժիսորներ Ջենիֆեր Լիի և Քրիս Բուքի նկարահանած «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմն արդեն կիրակի օրվա դրությամբ ԱՄՆ-ում գրանցել է 187,6 մլն դոլարի հասույթ, իսկ ամբողջ աշխարհում՝ 738,6 մլն:

Մուլտֆիլմը մեծ հաջողություններ է գրանցել նաև Չինաստանում՝ 90,5 մլն դոլար:

Այս պահին մուլտֆիլմը եկամուտներով նույնիսկ առաջ է անցել Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» (The Irishma) ֆիլմից:

Մուլտֆիլմը հնչյունավորել են Իդինա Մենզելը, Քրիսթեն Բելը, Ջոշ Գադը, Էվան Ռեյչել Վուդը, Ջոնաթան Գրոֆը և ուրիշներ:

«Սառցե սիրտը 2»-ում երիտասարդ թագուհի Էլիզան շարունակում է բացահայտել իր գերունակությունները: Բազմաթիվ փորձություններից հետո թագավորությունում երկար սպասված անդորրից հետո Էլիզան և Աննան բախվում են նոր խոչընդոտների՝ բացահայտելով իրենց ծնողների մահվան դաժան մանրամասները և Էլզայի արտասովոր ունակությունների գաղտնիքը։