Home Հասարակություն Իրազեկում երկքաղաքացիների վերաբերյալ

Իրազեկում երկքաղաքացիների վերաբերյալ

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը երկքաղաքացիների վերաբերյալ իրազեկում է տարածել.

«Եթե անձը այլ պետության քաղաքացիությունից բացի ունի նաև ՀՀ քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման։
Նշված դրույթը տարածվում է նաև այն անձի վրա
– ով այլ պետության քաղաքացիությունից բացի օրենքի ուժով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, սակայն դեռ չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր,
– ով այլ պետության քաղաքացիությունից բացի հանդիսանում է նաև ՀՀ քաղաքացի, սակայն ՀՀ քաղաքացու անձնագրի ժամկետը լրացել է»։