Home Քաղաքականություն Ի՞նչ է լինելու հետո, երբ ձեր այս «ֆուտուրիստական օրենքը» չաշխատի (իսկ այն...

Ի՞նչ է լինելու հետո, երբ ձեր այս «ֆուտուրիստական օրենքը» չաշխատի (իսկ այն չի կարող աշխատել)․ Ռուբեն Մելիքյան

Երեք հարց՝ «վաղ կենսաթոշակի» անվան տակ ՍԴ դատավորների հրաժարականը գնելու նախագծի կապակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Երեք հարց՝ «վաղ կենսաթոշակի» անվան տակ ՍԴ դատավորների հրաժարականը գնելու նախագծի կապակցությամբ։

1) Ի՞ՆՉ է լինելու հետո, երբ ձեր այս «ֆուտուրիստական օրենքը» չաշխատի (իսկ այն չի կարող աշխատել)։

2) Ո՞ՐՏԵՂ է այսպիսի մոդել կիրառվել։ Հենց այսպիսի, այլ ոչ թե, օրինակ, կենսաթոշակային տարիքի նվազեցում։

3) Ե՞ՐԲ եք վերջին անգամ գրագետ մեթոդաբանությամբ չափել Սահմանադրական դատարանի վստահության ցուցիչը։

Հարցերը չեմ ուղղում գիտակներին, որովհետև գիտակներին ուղղվող հարցերը պետք է լինեն տրամաբանության հետ կապ ունեցող երևույթների վերաբերյալ»։