Մեկ ժամ տևեց մեր հանդիպումը, մենք մեր խնդիրները ներկայացրել ենք, ոչ մի հարցի շուրջ մենք լուծում չենք ստացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը` անդրադառնալով Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ ունեցած հանդիպմանը, որի ընթացքում քննարկել են ոլորտի քաղաքականությունը փոխելու հնարավորությունները:
«Միայն պայմանավորվել ենք, որ ակցիաները դադարեցնենք և զանգահարենք պարոն Մաշադյանին և շաբաթվա ընթացքում երկու անգամ ևս հանդիպենք: Խնդիրներն այնքան լուրջ են, որ հենց այնպես աշխատասենյակում ինքը չէր կարող մեր հարցերին պատասխանել»,- ասաց նա և նշեց, որ մարդկանց գործերը քննչականում են, ավտոմեքենաները չեն կարողանում բեռնաթափել:
«Մեր կազմակերպությունները բանվորներով Գյումրիում այսօր բեռնաթափում են մեքենաները, մեքենաներից գողություններ են կատարվում»,- ասաց նա:
Մեկ այլ ավտոներկրող էլ ավելացրեց, որ ցանկանում են վարչապետի հետ հանդիպում ունենալ: «Մեզ պետք է վարչապետը ընդունի, անձամբ լսի, թե մեր խնդիրը որն է: Միգուցե միայն ինքը կարող է սրան լուծում տալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավտոներկրողների ներկայացուցիչներն այսօր ավելի վաղ հանդիպել էին Պետական եկամու:տների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ` քննարկելու ոլորտի քաղաքականությունը փոխելու հնարավորությունները
https://youtu.be/6jK1PNoD73o