Home Լրահոս Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է

Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է

Նոյեմբերի 21-ը նշվում է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Տոնը նախաձեռնել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը՝ 1996 թվականի դեկտեմբերի 17-ի բանաձևով:

Ավելի վաղ՝ 1996 թվականի նոյեմբերի 21-22-ին ՄԱԿ-ն անցկացրել է առաջին Համաշխարհային հեռուստատեսային ֆորումը, որտեղ ԶԼՄ առաջատար ներկայացուցիչները քննարկել են փոփոխվող ժամանակակից աշխարհում հեռուստատեսության դերը: Գլխավոր ցեհաժողովը նոյեմբերի 21-ը հայտարարել է Հեռուստատեսության համաշխարհային օր:

Հեռուստատեսության համաշխարհային օրն իր բնույթով նվիրված է փիլիսոփայությանը, որը կյանքի է բերում հեռուստատեսությունը, այլ ոչ թե դրա տեխնիկական ասպեկտը: Ժամանակակից աշխարհում հեռուստատեսությունն իրենից ներկայացնում է կապի և գլոբալիզացիայի խորհրդանիշ: