Home Հասարակություն ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու նոր հիմքեր է փնտրում. News.am

ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի սանիկին կալանավորելու նոր հիմքեր է փնտրում. News.am

NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ Հատուկ քննչական ծառայությունում շուրջ վեց ժամ հարցաքննել են Նոտարական պալատի նախկին ղեկավար Ալվարդ Մելքոնյանին:

Իրավապահ համակարգի մեր աղբուրի փոխանցմամբ՝ քննիչները փորձել են Մելքոնյանից ստանալ ցանկալի ցուցմունք՝ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի կալանավորման նոր հիմքեր ստեղծելու համար։ Նշենք, որ Փանոսյանն անցյալ շաբաթ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։