Home Հասարակություն Արմեն Ջիգարխանյանին կրկին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Ջիգարխանյանին կրկին հիվանդանոց են տեղափոխել

Դերասան Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում պրոֆիլակտիկ զննություն է անցնում եւ շուտով տանը կլինի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այս մասին հայտնել է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Ջիգարխանյանը ծանր վիճակում հայտնվել է վերակենդանացման բաժնում:

«Արմեն Բորիսովիչը վերակենդանացման բաժնում չէ: Նա ամեն 2-3 ամիսը մեկ հետազոտվում է: Ձմեռ է գալիս, եւ նա որոշել է ստուգվել: 2-3 օր անց կլինի տանը »,- պատմել է Սողոմոնյանը: