Home Քաղաքականություն «Հրապարակ». «Իմ քայլում» արդեն պատրաստվում են. Արայիկ Հարությունյանի չազատված աթոռի հավակնորդներ կան

«Հրապարակ». «Իմ քայլում» արդեն պատրաստվում են. Արայիկ Հարությունյանի չազատված աթոռի հավակնորդներ կան

1

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արայիկի հրաժարականի «ավետիսը» ոչ այնքան հակահեղափոխականների մոտ է աժիոտաժ առաջացրել, որքան մեր թիմում»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ի՞նչ նկատի ունեք։ «Արայիկը Նիկոլի համար Վանեցյան, Օսիպյան չէ, նա նրա «սմերտնիկն» է, ու ոչ մի գնով Նիկոլը նրան չի հանձնի, բայց ոնց երեւում է` ՀՅԴ-ն ու «կից» ուժերը ձեռ չեն քաշելու, այդ իսկ պատճառով թիմում արդեն պատրաստություններ են տեսնում` Արայիկի տեղը զբաղեցնելու։

Ամենաակտիվն Արարատ Միրզոյան-Վահան Կոստանյան-Հովհաննես Հովհաննիսյան տրիադան է, որ ցանկանում է նախարար դարձնել Հովհաննես Հովհաննիսյանին։ Թվացյալ ցուցադրում են, թե պաշտպանում են Արայիկին, իրականում շատ նուրբ բզբզում են։Մյուս խումբը սորոսականներն են. սրանք էլ «բրթում» են փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին։ Արայիկն այդ ամենը հասկանում է ու դրանից ավելի վատ է զգում, քան «անդաստիարակ» ՀՅԴ-ից, չնայած իր թեւը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, նույնպես ձեռները ծալած չի նստել, անում է ամեն ինչ, որ հանկարծ Արայիկը հրաժարական չտա․ չմոռանանք, որ Արսենին նախարար է բերել Արայիկը»:

ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը հարցին, թե հրաժարականի դեպքում նախարարի հավանական թեկնածուներից մեկը ի՞նքն է, ասաց. «Արայիկ Հարությունյանի թեման ընդհանրապես չի քննարկվում. պետք չէ նման հարցադրում անել»: Ասում են` երբեք մի ասա՝ երբեք։ «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Հարությունյանի հրաժարականի մասին խոսք լինել չի կարող` անգամ հեռավոր օրակարգում»:

Բայց չէ որ ձեր թիմն ասել է` ժողովրդի կարծիքը ձեզ համար ամենակարեւորն է։ «Ժողովուրդն իր կամքն արտահայտել է 2018-ի դեկտեմբերի ընտրություններին, որի հիմքով ձեւավորվել է կառավարություն: Ես չեմ կարծում, որ բողոքավորները ողջ ժողովուրդն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում