Home Հասարակություն Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

1

Նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը: Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Զոհրաբ Մնացականյանի եւ Պոլ Ռիչարդ Գալագերի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: