Home Կարևոր ՍԴ-ն՝ Վանաձոր, ՀԾԿՀ-ն՝ Գավառ, ՏՄՊՀ-ն՝ Չարենցավան. Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին՝ կառույցների...

ՍԴ-ն՝ Վանաձոր, ՀԾԿՀ-ն՝ Գավառ, ՏՄՊՀ-ն՝ Չարենցավան. Արման Բաբաջանյանը դիմել է վարչապետին՝ կառույցների տեղափոխման հարցով

27

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես, նշում է, որ առաջարկով դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ դիտարկել Սահմանադրական դատարանը Վանաձոր տեղափոխելու հնարավորության հարցը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր առաջարկով դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիտարկելու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ Գավառ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ Չարենցավան և Սահմանադրական դատարանը Վանաձոր տեղափոխելու հնարավարությունը դիտարկելու հարցը»: