Home Հասարակություն Հրդեհ՝ Երևանի Դավիթ Բեկի 4 հասցեում գտնվող փայտի արտադրամասում. դեպքի վայր է...

Հրդեհ՝ Երևանի Դավիթ Բեկի 4 հասցեում գտնվող փայտի արտադրամասում. դեպքի վայր է մեկնել հրշեջների 6 մարտական հաշվարկ

1

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:56-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի 4 հասցեում գտնվող փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: