Home Հասարակություն Գործնական պարապմունքներ 2-րդ զորամիավորումում

Գործնական պարապմունքներ 2-րդ զորամիավորումում

1

Նոյեմբերի 7-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ` մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների հետ:

Մարտական հերթապահության կազմակերպման շրջանակներում հրահանգավորվել են ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները, մարտական հերթապահության նախապատրաստվող անձնակազմին տրվել են ցուցումներ առաջադրված մարտական խնդիրների վերաբերյալ, ստուգվել է մարտական փաստաթղթերի առկայությունը: