Home Հիմնական Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց...

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդությունը

Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց նախորդ դատական նիստում, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 5-ին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել նախկին նախագահին գրավով ազատելու մասին, գրավի չափի որոշումը վերապահվել էր դատարանի հայեցողությանը: Փաստաբանները, սակայն, խնդրել էին հաշվի առնել ընտանիքի իրական նյութական վիճակը՝ կոչ անելով միաժամանակ դադարեցնել Քոչարյան ընտանիքի անիմանալի հարստության մասին ասեկոսեները:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը միջնորդությունը մերժեց: 

Ռոբերտ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ամենքից շատ է շահագրգռված արդար դատով եւ նշել էր պոտենցիալ ազդեցության օբյեկտի բացակայությունը: 10 տարի անց ես չեմ կարող փոխել ԱԴ հայտարարելու մասին իմ հրամանը: Սա փաստ է, որից ես չեմ հրաժարվում: Հանդիպման փաստը նույնպես փաստ է: Չկա դրդապատճառ, չկա ներգործության սուբյեկտ: Այստեղ նստած մարդիկ իրենց թույլ չեն տա խնդրանքով դիմել որեւէ մեկին, որը կվիրավորի նրանց արժանապատվությունը: Ես ամոթից կմեռնեի, եթե ստիպված լինեի որեւէ մեկին խնդրել ռետուշավորել իր ցուցմունքները: Ֆեմիդայի կշեռքը ձեր ձեռքին է»,- հայտարարել էր Քոչարյանը: