Home Կարևոր ՄԻՊ–ի գնահատականը Արսեն Բաբայանին կալանավորելու և Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ...

ՄԻՊ–ի գնահատականը Արսեն Բաբայանին կալանավորելու և Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու մասին

30

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազին` առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ քննարկել այլընտրանքային միջոց կիրառելու հարցը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը: Գլխավոր դատախազից ՄԻՊ-ը պատասխան դեռ չի ստացել, գրում է «Առավոտ»–ը։

Արման Թաթոյանը տեղյակ է նաեւ, որ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը եւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն են երաշխավորություններ ներկայացրել` Արսեն Բաբայանի խափանման միջոցը փոխելու մասով: Արսեն Բաբայանի կալանավորումից հետո Արման Թաթոյանն անձամբ այցելել է նրան: Մինչ այդ, երբ Արսեն Բաբայանը ձերբակալված էր, նրա պաշտպանի ահազանգով ՄԻՊ-ի օպերատիվ արձագանքման խումբ էր այցելել նրան: Իսկ կալանավորումից հետո, Արման Թաթոյանը եւ իր գրասենյակի աշխատակիցները, սեփական նախաձեռնություններով են այցելել Արսեն Բաբայանին: «Եթե իրավապահներն այդ բեռը չկարողանան կրել ու ցույց տալ…, դա կարող է լրացուցիչ զրկանքների բնույթ լինել»,- ասում է Արման Թաթոյանը: Նա ասաց, որ ՍԴ նախագահի եւ նրա շուրջ ընթացող տարբեր զարգացումներով հարուցված քրեական գործերը նույնպես մոնիտորինգի ներքո են. «Եվ հատկապես իրավապահ մարմինները պետք է այստեղ զգուշավորություն ցուցաբերեն, որովհետեւ խոսքը գնում է երկրի Սահմանադրական դատարանի մասին»: