Home Կարևոր «Նախապատվությունը տվել եմ հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին». Արթուր Վանեցյան

«Նախապատվությունը տվել եմ հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին». Արթուր Վանեցյան

29

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը կնքվել է մեկ տարով եւ նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում. «Նախապատվությունը տվել եմ հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ: Հուսով եմ, որ նոր մարզչի գլխավորությամբ մեր թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին»:

Աբրահամ Խաշմանյանը 52 տարեկան է, 1984թ.-ից խաղացել Երեւանի «Արարատում», 1990-ից հանդես եկել այլ ակումբներում, մարզել երիտասարդական հավաքականներ ու մի շարք թիմեր, այս ասպարեզում նվաճել տիտղոսներ։