Գլխավոր Հասարակություն «Ես ունեմ մեծ Արմեն Սարգսյան եւ փոքր Արմեն Սարգսյան». Նունե Սարգսյան

«Ես ունեմ մեծ Արմեն Սարգսյան եւ փոքր Արմեն Սարգսյան». Նունե Սարգսյան

Ես ունեմ մեծ Արմեն Սարգսյան եւ փոքր Արմեն Սարգսյան: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, «Զանգակ» գրատանն ասաց ՀՀ նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը, երբ էկրանին հայտնվեց նրա թոռնիկների լուսանկարը:

«Կրտսեր Արմեն Սարգսյանը նկարիչ է, նա սիրում է նկարել, սիրում է ֆուտբոլ խաղալ, 2 ոտքով հավասարաչափ խփում է գնդակին»,- ասաց նա՝ նշելով, որ իր թոռնիկ Արմեն Սարգսյանը 5 տարեկան է:

Նշենք, որ այսօր «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ՀՀ նախագահի տիկին եւ մանկագիր Նունե Սարգսյանի եւ նրա թոռնուհի` 7-ամյա Սավաննա Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» գրքի շնորհանդեսը:

Տիկին Սարգսյանը նշեց, որ գրքի նկարազարդումներն արել է նրա 7-ամյա թոռնիկը` Սավաննան:

Փոքրիկներից մեկի հարցին, թե որտեղ է այժմ Սավաննան, Նունե Սարգսյանն ասաց, որ թոռնուհին Հայաստանում չէ:

SHARE