Գլխավոր Միջազգային 113 մլն դոլար. Վրաստանը գնահատել է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության արգելքի պատճառով կրած...

113 մլն դոլար. Վրաստանը գնահատել է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության արգելքի պատճառով կրած վնասը

Վրաստանը 2019 թվականի հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում կորցրել է մոտ 113 մլն դոլար՝ Ռուսաստանից ավիաչվերթների արգելքի պատճառով: Սեպտեմբերին ռուսական զբոսաշրջային հոսքը կրճատվել է 20 տոկոսով, հայտարարել է երկրի զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին, հաղորդում է ria.ru-ն:

Տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն աճել են, ինչի կապակցությամբ երրորդ եռամսյակում կանխատեսվում էին աննախադեպ բարձր թվեր: Սակայն հուլիսին զբոսաշրջության ոլորտում կորուստները կազմել են 57 մլն դոլար, իսկ օգոստոսին՝ 56 մլն դոլար:

Կվրիվիշվիլին հավելել է, որ սեպտեմբերին արձանագրվել է Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի կրճատում, ինչն ազդել է մասնավոր հատվածի, զբոսաշրջության ոլորտի և բիզնեսի վրա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հուլիսի 8-ից դադարեցրել էր դեպի Վրաստան թռիչքները: Նման միջոցներ էին ձեռնարկվել Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներից հետո, որոնց առիթ էր դարձել Վրաստանի խորհրդարանում Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ տեղի ունեցած միջադեպը:

SHARE