Գլխավոր Հասարակություն Մխիթարյանը մարզվում է մարզասրահում

Մխիթարյանը մարզվում է մարզասրահում

Հայաստանի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները:

Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Հայ կիսապաշտպանը, սակայն, մարզվում է միայն մարզասրահում: Նրա հետ մարզվում է նաև իտալական թիմի մեկ այլ ֆուտբոլիստ` Լորենցո Պելեգրինին:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Լեչե»-ի դեմ խաղում վնասվածք էր ստացել:

Մխիթարյանը չի օգնի նաև ազգային թիմին, որը հոկտեմբերի 12-ին և 15-ին կմրցի համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի թիմերի հետ:

SHARE