Գլխավոր Հասարակություն Եկող տարի հունիսին SOAD-ով գալիս ենք Երևան․ Սերժ Թանկյան

Եկող տարի հունիսին SOAD-ով գալիս ենք Երևան․ Սերժ Թանկյան

Եկող տարի հունիսին SOAD-ով գալիս ենք Երևան: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ին ի պատասխան՝ նշեց SOAD անդամ Սերժ Թանկյանը:

«Մայիս-հունիսին եվրոպական տուր ենք անում, Երևանն էլ այդտեղ ավելացրել ենք: Փորձում ենք լավ ներկայացում անել»,- ասաց նա:

Հարցին՝ դարձյալ Հանրապետության հրապարակո՞ւմ կլինի համերգը, Թանկյանը պատասխանեց.

«Դեռ վստահ չեմ կարող ասել՝ որտեղ ենք անելու համերգը»:

Նա տեղեկացրեց, որ այժմ տարբերակներ են քննարկում:

SHARE