Գլխավոր Հասարակություն Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը աշխարհի չեմպիոն. Ծանրամարտի ԱԱ

Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը աշխարհի չեմպիոն. Ծանրամարտի ԱԱ

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ էին դուրս եկել երկու հայ ծանրորդներ:

89 կգ քաշայինների կարգում մեդալների համար պայքարում էին Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը:

A խմբում հայտավորված էր 11 ծանրորդ: Պոկում վարժությունից հետո 167 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը չորրորդն էր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ սանձել է 204 կգ կշռող ծանրաձողը, ապա 208 կգ կշռող ծանրաձողը:

Վերջին մոտեցման անհրաժեշտություն այլևս չի եղել, այս արդյունքը բավարար է եղել թե՛ փոքր ոսկե մեդալ, թե՛ աշխարհի չեմպիոն դառնալու համար: Երկամարտում Հակոբ Մկրտչյանի արդյունքը 375 կիլոգրամ է:

Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցրել է 12-րդ տեղը:

SHARE