Գլխավոր Հիմնական Նիկոլ Փաշինյան, ինքդ ռազբորակա արա, Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Լիդիան Արմենիա»...

Նիկոլ Փաշինյան, ինքդ ռազբորակա արա, Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ. Բագրատյան

Որպես հասարակական-քաղաքական գործիչ` ինձ  հետաքրքրում է, թե Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ: Ես պաշտոնապես հարցում եմ անում և՛ իրեն, և՛ Նիկոլ Փաշինյանին՝ Արմեն Սարգսյան, դու երբևիցե Ամուլսարի բաժնետոմսեր ունեցե՞լ ես։ Այս մասին «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հարցադրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Դու այդ բաժնետոմսերը, որ ունեցել ես, վաճառե՞լ ես։ Նիկոլ Փաշինյան, էս բաները դու ինքդ ռազբոռկա արա, նոր ժողովրդին ասա, որ քիչ թե շատ մենք հավատանք, որ դու այդտեղ հանդես ես գալիս որպես վարչապետ, որպես հօգուտ հանքի արդյունաբերական շահագործմանը», – նշել է նա։

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ շահագործման որոշմանը գնալուց առաջ պետք էր համադրել տրված եզրակցություններն ազգային ստանդարտների հետ և եթե դրանք ստանդարտներից լավը լինեին, ապա կարելի էր շահագործել, մինչդեռ այս պահի դրությամբ շահագործման ոչ մի հիմք չկա: Նախկին վարչապետը կարծում է, որ կարևոր է ՇՄԱԳ-ի հետ  կապված  պահանջները:

«Ինչո՞ւ է սա կարևոր, որովհետև շրջակա միջավայրի հատված մենք չենք կարող ունենալ, մենք չունենք ոսկու հանքերը շահագործելու հստակ նորմատիվներ։ Եթե կառավարությունում կար մեկ կոպեկի գիտակցություն մինչև ՇՄԱԳ անելը, կառավարությունը պետք է ասեր, իսկ շրջակա միջավայրի մեր պահանջները որո՞նք են։ Եթե չկան, բերեք ֆիքսենք, դա կոչվում է տեխնիկական նորմատիվ կամ տեխնիկական պայման կամ կարող է լինել ստանդարտի ձևով, չնայած որ, ստանդարտները 2005 թվականի Սահմանադրությամբ հանված են։

Կարող էին լինել ճյուղային տեխնիկական պայմաններ կամ ճյուղային ստանդարտների տեսքով։ Խոսելու և 400 հազար դոլար վարի տալու տեղը սա պետք է պառլամենտն աներ։ Երբ տալիս ես փորձաքննության, այն ասում է, որ աղտոտվածությունն այսքան է, բայց դու չգիտես այդքանը քեզ համար ընդունելի է, թե՞ ոչ, ո՞րն է այն պայմանը, որ դու համաձայն ես, որ շահագործվի»,- նշել   է Բագրատյանը։

SHARE