Գլխավոր Հասարակություն Դոնի Ռոստովի «Աստղերի ծառուղում» բացվել է Մարտիրոս Սարյանի աստղը

Դոնի Ռոստովի «Աստղերի ծառուղում» բացվել է Մարտիրոս Սարյանի աստղը

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի «Աստղերի ծառուղում» այսօր կայացել է ականավոր հայ և խորհրդային նկարիչ Մարտիրոս Սարյանի աստղի բացման հանդիսավոր արարողությունը:

Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Սարյանի աստղի հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել տեղի հայ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը, որն ընդգծել է նկարչի մեծ ավանդը «Ռոստովում հայերի պատմության և մշակույթի պահպանման» գործում:

Աղբյուրը նշում է, որ Մարտիրոս Սարյանի աստղի տեղադրման առցանց քվեարկությանը շուրջ 5000 մարդ է մասնակցել:

SHARE