Գլխավոր Հիմնական «Դուք այն անձնավորությունն եք, ով ևս մեկ էջ է գրում այս քրեական...

«Դուք այն անձնավորությունն եք, ով ևս մեկ էջ է գրում այս քրեական գործի մեջ, և թե ինչպիսին է լինելու այդ էջը, իհարկե, կախված է Ձեզնից». Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին

«Սա քաղաքական հետապնդում է, և սա արվում է տվյալ դեպքում մի մարդու նկատմամբ, որը և Ղարաբաղում, և Հայաստանում… Եթե նախկին նախագահի նկատմամբ նման չարաշահումներ կարող են թույլատրել… Դատախազության համար, ես մի բան եմ հասկանում, օրենքը ոնց որ պլաստիլին լինի. ոնց ուզես, մեկնաբանես, թեկուզ օրենսդրական նախաձեռնության իրավունք ընդհանրապես չունեն։ Հիմա սա է վիճակը։ Իմ տպավորությամբ՝ սա ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ քրեական գործն է։ Դասագրքերում նշվելու է այս գործի մասին, որն ունենալու է իր դրական և բացասական հերոսներին։ Ես չեմ կասկածում, թե ովքեր են լինելու բացասական հերոսները, և տվյալ դեպքում դուք այն անձնավորությունն եք, ով ևս մեկ էջ է գրում այս քրեական գործի, այս պատմության մեջ, և թե ինչպիսին է լինելու այդ էջը, իհարկե, կախված է Ձեզնից։ Շնորհակալություն։ Ես ուրիշ բան չունեմ ավելացնելու»,- դիմելով դատարանին՝ պաշտպանների միջնորդությունից հետո հայտարարեց ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությանը միացան մյուս մեղադրյալների պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը, Միհրան Պողոսյանը, Ինեսսա Պետրոսյանը, Կարեն Մեժլումյանը և այլք։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

SHARE