Գլխավոր Հիմնական Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. որոշումը...

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին

Երեւան քաղաքի ընդանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբելյանի նախագահությամբ քիչ առաջա հեռացավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատարանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին ժամը 13:00-ին:

Այսօր պաշտպանները միջնորդել էին անհապաղ ազատ արձակել Քոչարյանին՝ հիմքում դնելով ՍԴ վիճահարույց որոշումը: Մասնավորապես պաշտպաններից Արամ Օրբելյանը մեջբերելով ՍԴ-ի որոշումը, նշեց, որ, ըստ այդ որոշման, 35-րդ հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, ճանաչվել է հակասահմանադրական: Ըստ պաշտպանի՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ դատարանը պետք է ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին ու ուրիշ որեւէ խափանման միջոց չընտրի նրա նկատմամբ մինչեւ գործի քննության ավարտը:

Միջնորդության դեմ առարկեց թե՛ տուժող, թե մեղադրող կողմը: Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը մասնավորապես նշեց, որ ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն:

SHARE