Գլխավոր Հիմնական Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանում գտնվելը չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան....

Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանում գտնվելը չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան. ՌԴ դեսպան

Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեղեկություն չունի Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ:

«Եթե Միհրան Պողոսյանը Ռուսաստանում է,  չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան, ինչքանով ես եմ հասկանում: Պողոսյանի հետ կապված խոսքն իրավական գործընթացների մասին է` համապատասխան փաստաթղթերի տրամադրման հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կոպիրկինը:

Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, որը նույնպես գտնվում է Ռուսաստանում, դեսպան Կոպիրկինը խորհուրդ տվեց դիմել համապատասխան մարմիններին: «Պետք է դիմել համապատասխան մարմիններին։  Այստեղ կարող է դեր խաղալ քաղաքացիության հարցը կամ կան այլ հարցեր», – հավելել է նա:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՀՀ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց չհանձնելու գործընթացը յուրօրինակ ուղերձ է նոր իշխանություններին, դեսպանը տվեց բացասական պատասխան՝ ընդգծելով, որ Երևանն ու Մոսկվան ռազմավարական դաշնակիցներ են:

«Միակ «մեսիջը», որ կա մեր կողմից, այն է, որ ՌԴ-ն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, մենք եղբայրական ժողովուրդներ ենք», – եզրափակեց նա:

SHARE