Գլխավոր Հասարակություն Կամ 2000 դոլար կտաս, կամ սիրային տեսագրությունը կուղարկեմ ամուսնուդ․ շորթման փորձ Վայոց...

Կամ 2000 դոլար կտաս, կամ սիրային տեսագրությունը կուղարկեմ ամուսնուդ․ շորթման փորձ Վայոց ձորում

ՀՀ ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանություն է դիմել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 39-ամյա Ծովիկ Շ.-ն և հայտնել, որ նույն օրը իր բնակության վայրի՝ իրենց շենքի բակում Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահում համաքաղաքացի 57-ամյա Վարուժան Դ.-ն իր բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել այս տարվա օգոստոսին առողջարաններից մեկի իր աշխատասենյակում միմյանց միջև տեղի ուեցած սիրային զրուցի տեսագրությունը:

Տեսագրությունը ջնջելու կամ ամուսնուն չուղարկելու պայմանով Վարուժան Դ.-ն նրանից պահանջել է կամ 2 հազար դոլար տալ կամ իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Մերժում ստանալուց հետո Վարուժան Դ.-ն հարվածել է Ծովիկ Շ.-ին, ճանկռոտել ձեռքերն ու մարմնի տարբեր մասեր, ապա բռնել պարանոցից, ինչի հետևանքով, ըստ Ծավիկ Շ.-ի, իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ:

Փաստի ատռթիվ տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վարուժան Դ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի առողջարանային կենտրոններից մեկում:

SHARE