Գլխավոր Հասարակություն Ամուլսարի պաշտպանները կառավարության շենքի դիմաց կարգախոսներ են հնչեցնում եւ թմբկահարում

Ամուլսարի պաշտպանները կառավարության շենքի դիմաց կարգախոսներ են հնչեցնում եւ թմբկահարում

Երեւանում ընթացող հանուն Ամուլսարի ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց կարգախոսներ են հնչեցնում եւ թմբկահարում:

Բազմամարդ երթը սկսվել է կառավարության շենքից եւ անցել Երեւանի փոքր կենտրոնով: Երթին մասնակցում են բնապահպաններ, ակտիվիստներ, կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ:

Ակցիայի մասնակիցները կատարել են «Հեյ ջան, Հայաստան» երգը՝ «Հայաստան» բառը փոխարինելով «Ամուլսար» բառով:

«Լիդիան, Լիդիան, հեռացիր, Ամուլսարը մոռացիր»,- երգում են ակցիայի մասնակիցները:

Ակցիայի խաղաղ տրամադրված մասնակիցները ազգային երգեր են երգում՝ երգերի բառերը փոխարինելով «Ամուլսար» ու «Ջերմուկ» բառերով:

SHARE