Գլխավոր Միջազգային «ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ միլիտարիզմն իր շահերից չի բխում». Ռոհանին մեկնաբանել...

«ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ միլիտարիզմն իր շահերից չի բխում». Ռոհանին մեկնաբանել է Բոլթոնի պաշտոնաթողությունը

ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ միլիտարիզմն իր շահերից չի բխում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողության ֆոնին, գրում է  РИА Новости-ն:

«Այսօր թշնամու կողմից մեր հանդեպ կիրառվող առավելագույն ճնշման պայմաններում մեր միակ ճանապարհը դիմացկունությունն  ու դիմադրություն ցուցաբերելու կարողությունն է: ԱՄՆ պետք է հասկանա, որ միլիտարիզմը և միլիտարիստների առկայությունն իր շահերից չի բխում:

Միլիտարիստները պետք է հեռանան, և ԱՄՆ-ն պետք է հրաժարվի հարձակողական քաղաքականությունից»,- ասել է Ռոհանին կառավարության նիստի ժամանակ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտոնից հեռացրել է իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին նրանց միջև գոյություն ունեցող տարաձայնությունների պատճառով: Թրամփը հավելել է, որ հաջորդ շաբաթ հանդես կգա հայտարարությամբ, թե ով է փոխարիելու Բոլթոնին նշված պաշտոնում:

Բոլթոնն իր հերթին հայտարարել է, որ պաշտոնից հեռանալու առաջարկն ինքն է անձամբ ներկայացրել նախագահին:

Image result for john bolton

Image result for donald trumb

SHARE