Գլխավոր Տնտեսություն «Կարևոր լուր, որին սպասում էինք». ՀՀ վարչապետ

«Կարևոր լուր, որին սպասում էինք». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է օտարերկրյա ներդրումների ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում, որին կից գրել է. «Կարևոր լուր, որին սպասում էինք: Թվերն, իհարկե, շատ մեծ չեն, բայց կարևոր է դինամիկան: Խելամիտ և հավասարակշռված որոշումներով այս միտումները պետք է ուժեղացնենք՝ կրկնապատկենք, եռապատկենք, տասնապատկենք»:

Նշենք, որ ըստ հրապարակված ցուցանիշի` 2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20%-ով։

SHARE