Գլխավոր Հասարակություն Բրիտանիայում վաճառքի է հանվել Քեյթ Միդլթոնի նշանադրության մատանու բյուջետային կրկնօրինակը

Բրիտանիայում վաճառքի է հանվել Քեյթ Միդլթոնի նշանադրության մատանու բյուջետային կրկնօրինակը

Marks & Spencer խանութը ներկայացրել է հայտնի զարդի բյուջետային տարբերակը։ Garrard ապրանքանիշի՝ սպիտակ ոսկուց պատրաստված պատմական մատանին զարդարված է 12 կարատանոց կապույտ սապֆիրով եւ ադամանդներով։ Դրա արժեքը կազմում 300 հազար ֆունտ։ Բնօրինակ մատանին արքայազն Չարլզը նվիրել է Դիանա Սփենսերին։

Реплика помолвочного кольца Кейт Миддлтон стоит 19,5 фунта (около 1,5 тысячи рублей).

2010թ.-ին Քեյթի եւ Ուիլյամի նշանադրության մասին հայտնելու օրը մատանու լուսանկարը տարածվեց ամբողջ աշխարհում, եւ գործարարներն անմիջապես հասկացան, որ զարդի կրկնօրինակները, թեկուզեւ մատչելի, լայն սպառում կունենան։

Իսկ այժմ Marks & Spencer խանութում, որը դասվում է գնային դեմոկրատական սեգմենտին, հայտնվել է հայտնի զարդի մատչելի տարբերակը։ Այն պատրաստվել է ոսկերչական ձուլվածքից՝ պլատինե ծածկով, հայտնում է The Sun-ը։ Թանկարժեք բնական քարերի փոխարեն մատանին զարդարված է կապույտ եւ անգույն քարերով։ Դրա արժեքը կազմում է 19,5 ֆունտ։

Помолвка принца Уильяма и Кейт Миддлтон состоялась в 2010 году

Քեյթ Միդլթոնն արքայազն Ուիլյամի կինն է դարձել 2011թ.-ի ապրիլի 29-ին։ Նախքան ամուսնությունը նա երազում մղձավանջներ է տեսել։ Դքսուհին երեք երեխայի է լույս աշխարհ բերել՝ 2013թ.-ի հուլիսի 22-ին ծնվել է Ջորջը, 2015թ.-ի մայիսի 2-ին՝ Շառլոտան, 2018թ.-ի ապրիլի 23-ին՝ Լուին։

SHARE