Գլխավոր Հասարակություն «Տարօրինակ ծանոթություն էր»․ Մարինա Գրեգի պսակադրության ֆոտոշարքը, սիրելիի հետ հանդիպման պատմությունն ու...

«Տարօրինակ ծանոթություն էր»․ Մարինա Գրեգի պսակադրության ֆոտոշարքը, սիրելիի հետ հանդիպման պատմությունն ու հարսի զգեստի ընտրությունը. Tert.am Life

Օրերս հաղորդավարուհի Մարինա Գրեգը և սիրելին՝ Ռոբերտ Ճանճապանյանը, պսակադրվել են Մուղնու սբ. Գևորգ եկեղեցում։ Մարինայի ընտրայլն աշխատում է «բարբերշոփի» ոլորտում և նրանց առաջին հանդիպումy տեղի է ունեցել հենց գեղեցկության սրահում։

Հաղորդավարուհին Tert.am Life-ին պատմել է ծանոթության, շփման, հարսի զգեստի ընտրության և պսակադրության արարողության մասին։

«Տարօրինակ ծանոթություն էր․ երկու տարի առաջ նա ինձ տեսել էր գեղեցկության սրահում՝ 2 օր անց զանգահարեց և հրավիրեց թանգարան։ Ինչպես իր զանգն, այնպես էլ հրավերը՝ տարօրինակ էր, բայց համաձայնեցի հանդիպել, քանի որ ունեինք ընդհանուր ծանոթներ։ Վստահ էի, որ դա լինելու է առաջին ու վերջին հադնդիպումը և այդպես էլ եղավ, որովհետև կարծում էի, որ մենք տարբեր ենք։ Երկու տարիների ընթացքում, սակայն հասցրինք մտերմանալ՝ կապը պարբերաբար պաշտպանում էինք, նրա տեսակը ինձ շատ դուր էր գալիս, բայց չգիտես ինչու անձնական կապ չէի պատկերացնում»,- ասաց Մարինան:

«Քանի որ Ռոբերտը շատ ուղիղ մարդ է՝ ինչպես և ծանոթության օրը, այդ օրն էլ ամեն ինչ ուղիղ էր։ Երկուսով էինք՝ սեղանից մի պահ բացակայում էի, վերադարձա և տեսա, որ սեղանին մատանի է դրված՝ անակնկալի եկա և  Ռոբերտը անսպասելի ու միանգամից հարցրեց ՝«կինս կդառնա՞ս»»։

Մարինան նշեց, որ ունեցել են շատ գեղեցիկ և հայկական հարսանիք․ «Զուռնա-դհոլ, ափսե կոտրել, մեղր ուտել, և այս ամենին հաջորդեց խնջույքը մտերիմ բարեկամների հետ։ Աղջկական պատկերացումներից միակը եկեղեցին էր, որ հստակ գիտեի, որ այնտեղ եմ պսակադրվելու։ Իրականում երբևէ չեմ պատկերացրել իմ հարսանիքը՝ ինձ անգամ հարսի զգեստով չեմ պատկերացրել, չնայած գովազդներում բազմիցս կրել եմ։ Ասեմ ավելին՝  կար ժամանակ, երբ ես մտածում էի, որ երբեք չեմ ամուսնանալու։Այն աղջիկներից չեմ եղել, ովքեր երազել են այս օրվա մասին»:

Ինչ վերաբերում է հարսանեկան զգեստին՝ հաղորդավարուհին ասաց․  «Տասնյակ զգեստներ եմ փորձել, բայց իմը հագա ու հասկացա, որ հենց սա է լինելու»:

Հարսանեկան խնջույքից անմիջապես հետո հաղորդավարուհին սիրելիի հետ մեկն է Բալի, որտեղ էլ անց են կացնելու իրենց մեղրամիսը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

SHARE