Գլխավոր Հասարակություն Ջենիֆեր Լոպեսի փեսացուին կողոպտել են, մինչ նա ընթրել է ռեստորանում

Ջենիֆեր Լոպեսի փեսացուին կողոպտել են, մինչ նա ընթրել է ռեստորանում

Ամերիկացի հայտնի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը կողոպտիչների զոհ է դարձել։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյում, ուր Ռոդրիգեսը ժամանել էր բեյսբոլային խաղին։ Մինչ մարզիկը խաղից հետո ընթրում էր, կողոպտիչները նրա մեքենայից հանել են ոսկերչական իրեր, ֆոտոխցիկ, նոութբուք եւ այլ գադջեթներ։ Քաղաքային ոսիկանությունն արդեն իսկ սկսել է քննությունը հանցագործության դեպքով։

Алекс Родригес

«Ինձ համար ցավալի է, որ վերցվել են որոշ իրեր, որոնք անձնական բնույթի են եւ անփոխարինելի սենտիմենտալ արժեք էին»,- պատմել է Ջեյ Լոյի փեսացուն։ Բեյբոլիստը հույս է հայտնել, որ ոստիկանությունը կկարողանա գտնել կողոպտիչներին։ «Ես ոգեւորված եմ, որ տեղի իրավապահ մարմիններն ունեն տեսագրությունը հանցագործության վայրից եւ անում են հնարավոր ամեն բան՝ իմ իրերը վերդարձնելու համար»,- Ալեքս Ռոդրիգեսի խոսքերը մեջբերել է People-ը։

Կայքում նշվում է, որ գողացվածի գումարը հասնում է 500 հազար դոլարի, սակայն բեյսբոլիստի ներկայացուցիչները հերքում են այդ տեղեկատվությունը՝ պնդելով, որ այդ գումարը շատ չափազանցված է։

Տհաճ միջադեպը տեղի է ունենցել Ջենիֆեր Լոպեսի՝ Սանկտ Պետերբուգրում ելույթի օրը։ Սիրելին չի ցանկացել վշտացնել երգչուհուն շոուից առաջ։ Նա աջակցել էր աստղին՝ հրապակելով նրա բիկինիով լուսանկարն ու նշելով, որ խելահեղ կերպով կարոտում է նրան։

SHARE