Գլխավոր Միջազգային Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Մեհրիբան Ալիևային

Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Մեհրիբան Ալիևային

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել  Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ «ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Բարեկամության շքանշանով պարգևատրել Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային»,- ասված է փաստաթղթում:

SHARE