Գլխավոր Միջազգային Ճապոնիայում անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիայի հրդեհման հետևանքով ավելի քան 10 մարդ է...

Ճապոնիայում անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիայի հրդեհման հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել, շուրջ 40 մարդ վիրավորվել է

Ճապոնիայի Կիոտո քաղաքում անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիայում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է եռահարկ շինությունը, ավելի քան 10 մարդ մահացել է, 40-ը՝ տուժել, գրում է Reuters գործակալությունը՝ տեղական աղբյուրներին հղումով:

Վիրավորներից տասը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ականատեսները նախքան հրդեհը պայթյունի ձայն են լսել:

Գործակալության տեղեկություններով՝ ոստիկանությունը կասկածում է, որ հրդեհի պատճառ է հանդիսացել շենքում միջին տարիքի մի տղամարդու կողմից լցված դյուրավառ հեղուկը, որը, ենթադրաբար, բենզին է եղել: Այդ տղամարդը մյուս տուժածների հետ հիվանդանոց է տեղափոխվել:

 

SHARE