Գլխավոր Հասարակություն Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում. Հրայր Թովմասյան

Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում. Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները, թե Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը և «ՍԴ-ն այս սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա»։

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», – հայտարարեց Թովմասյանը՝ նշելով, որ Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը:

Հարցին էլ՝ իսկ ինքն ինչպե՞ս է լուծումը պատկերացնում ստեղծված իրավիճակում, ՍԴ նախագահը պատասխանեց․ «Ես կրկնում եմ՝ քաղաքական հարցերին ես լուծում չեմ տալիս: Մնացածը մեր հայտարարության մեջ կա»:

Այլ հարցերի Թովմասյանը չպատասխանեց՝ նշելով, որ եթե գտնի, որ կա անհրաժեշտություն, հարցազրույց կտա։

SHARE