Գլխավոր Միջազգային Ուսանողուհին ուշագնաց է եղել Պուտինի հետ հանդիպման ժամանակ (Տեսանյութ)

Ուսանողուհին ուշագնաց է եղել Պուտինի հետ հանդիպման ժամանակ (Տեսանյութ)

Ուրալի դաշնային համալսարանի ուսանողուհին ուշագնաց է եղել ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Հայտնի է, որ հանդիպումը կայացել է երեքշաբթի՝ Եկատերինբուրգ Պուտինի աշխատանքային այցի ժամանակ: Երկխոսությունը հարց ու պատասխանի ձևաչափով էր:

Կադրերում երևում է, թե ինչպես է նախագահն ընդհատում հանդիպումը և խնդրում օգնել աղջկան:

«Օգնեք, խնդրում եմ աղջնակին, հանգիստ վերցրեք», – դիմել է Պուտինը ներկաներին և հանձնարարել բժիշկ կանչել:

Դրանից հետո աղջկան դուրս են բերել տարածքից:

Ռուսական պետության ղեկավարը հույս է հայտնել, որ նրա հետ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել:

SHARE