Գլխավոր Միջազգային Լրատվամիջոցները բացահայտել են նոր iPhone 11-ի արժեքը

Լրատվամիջոցները բացահայտել են նոր iPhone 11-ի արժեքը

եռևս չհաստատված չինական աղբյուրների տվյալներով՝ iPhone 11-ի արժեքը կսկսվի 989 ԱՄՆ դոլարից, հայտնում է WccfTech-ը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, քանի որ տվյալների արտահոսքը տեղի է ունեցել Չինաստանում, ապա սարքերի գները նշված են յուանով, ուստի հայտարարված արժեքը միայն մոտավոր է:

Այսպիսով՝ բյուջետային iPhone 11R-ի համար մեկնարկային գին է սահմանված 6800 յուանը, ինչը հավասար է մոտավորապես 1000 դոլարի:

iPhone 11-ը կարժենա 300 դոլարով թանկ՝ գրեթե 1294 դոլար: Ամենաթանկ մոդելը կլինի iPhone 11 MAX-ը՝ 1425 դոլար:

Աղբյուրը հիշեցնում է, որ տեղեկությունները ոչ պաշտոնական են:

SHARE