Գլխավոր Հասարակություն Էլեգանտ հանդերձանք․ Նազենի Հովհաննիսյանը ներկայացել է հմայիչ կերպարում

Էլեգանտ հանդերձանք․ Նազենի Հովհաննիսյանը ներկայացել է հմայիչ կերպարում

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է էլեգանտ կերպարում։ Կադրում հաղորդավարուհին կրում է սեւ, էլեգանտ հանդերձանքով։ Կադրն արված է վերելակում։  Հրապարակմանը կից Նազենին կատարել է հետեւյալ գրառումը․ «Պարապ հո չե՞նք մնա)) #վերելակ Պատկերացնում եմ, եթե վերելակները լեզու ունենային ու կարողանային «պատմել» իրենց տեսածն օրվա ընթացքում )))))….. մի խայտառակ բան կլիներ»։

Նազենի Հովհաննիսյանն ավելի վաղ Երեւանում արված նոր լուսանկար էր հրապարակել եւ գրառում արել քաղաքի մասին։ «Երեւանը` գրված ու չգրված օրենքների քաղաք:

Քեզ կեղեքող սիրահարի պես է. նրա հետ երկար չես կարողանում, այրվում ես, առանց նրա` հիվանդանում, մոխրանում: Երեւանին կա՛մ տրվում ես ամբողջապես, բացվում, դառնում մի սիրտ ու մի հոգի, կա՛մ էդպես էլ քեզ չի ընդունի. կիսատություն չի սիրում:

Աշխարհի օվկիանոսներում լողացող նավի պես է, չգիտես, երբ կխորտակվես կամ, երբ կդառնաս Նավապետ:  Երեւանը` անթիվ, անհամար քարերի ու երբեմն խեղդող շենքերի մեջ էդքան փխրուն ու խոսող, երբեմն անողոք, երբեմն էլ չափազանց հանդուրժող: Երեւանն իր կեսգիշերում օգնության պատրաստ անծանոթներով ու օրը ցերեկով դավաճանող յուրայիններով:  Անասելի փոքր ու միեւնույն ժամանակ անչափ` իր գրկի ու սիրո համատեքստում: Ամենօրյա գործողությունների տակ թաքուն հետաքրքրություններ պահած, մանկական ճիչերով լի ու հենց նրանց համար անհավանական անհարմար Երեւանը։

Վաղվա օրվա հավերժական վախը սրտում զգացնող ու «այսօր»- ի քաղցրով ապրող Երեւանը… Էկլեկտիկ` իր ճարտարապետությունից մինչև կենցաղավարություն… Սիրո համը տվող ու դառնության չափ խոցող Երեւանը: Միշտ մարդաշատ ու մարդամոտ, և այդքան միայնակ… Երեւանը»,- մեկնաբանություններում գրել էր նա։

SHARE