Գլխավոր Հասարակություն Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրվեցին դատավորներ Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրվեցին դատավորներ Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հունիսի 21-ի որոշմամբ՝ այսօր հրավիրվել էր Դատավորների ընդհանուր ժողով։ Ընդհանուր ժողովի ընթացքում ընտրվելու էին Բարձրագույն դատական խորհրդի անդամներ:

Քիչ առաջ ԲԴԽ անդամի թեկնածու, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ԲԴԽ անդամ ինքը չի ընտրվել. «ԲԴԽ անդամ են ընտրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանն ու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը»։

Հիշեցնենք,որ առաջադրման ցանկում առկա էր 11 դատավորի անուն: Նշենք, որ 66 դատավոր ավելի վաղ դիմել էր, որպեսզի իրենց անունները չներառվեն: Առաջադրման ցանկում առկա էր վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանի, Դավիթ Բալայանի, Սիմիզար Հովսեփյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանի, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանի, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանի և Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանի անունները։

SHARE