Գլխավոր Հասարակություն Ավտոբուսում գողացել են ուղեւորի համերգի տոմսը. 61-ամյա կինն արդեն խոստովանել է

Ավտոբուսում գողացել են ուղեւորի համերգի տոմսը. 61-ամյա կինն արդեն խոստովանել է

Հունիսի 13-ին թիվ 259 երթուղու ավտոբուսի սրահում գողացել էին 39-ամյա մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել էր ամուսնու նույնականացման քարտը, երեխաների սոցիալական քարտերը, համերգի տոմս և մոտ 10 հազար դրամ:

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ անցկացրել են բացատրական աշխատանք, ինչի արդյունքում հուլիսի 10-ին Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել Դրոյի փողոցի բնակիչ, 61-ամյա մի կին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

SHARE