Գլխավոր Քաղաքականություն Ռեֆորմիստների խորհրդի անդամին դանահարել են ավտոկայանատեղիում․ նոր մանրամասներ. NEWS.am

Ռեֆորմիստների խորհրդի անդամին դանահարել են ավտոկայանատեղիում․ նոր մանրամասներ. NEWS.am

Ամիրյան փողոցի ավտոկայանատեղիում այսօր՝ հունիսի 25-ին, դանակահարել են Ռեֆորմիստներ կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին։

«Նրան ինչ-որ տղամարդ է մոտեցել, ասել է մեքենադ քաշի, հայհոյել է նրան, որից հետո դանակով հարվածել»,- NEWS.am-ին պատմեց Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը:

Նա ասաց, որ Արմենը եղել է ընկերոջ հետ, նրան տեղափոխել են հիվանդանոց, այլ մանրամասների առայժմ տեղյակ չէ:

SHARE