Գլխավոր Uncategorized Մահվան ելքով վրաերթ Երևանում. Նուբարաշենի թաղապետարանի դիմաց վրաերթի է ենթարկվել Ֆրանսիայի 73-ամյա...

Մահվան ելքով վրաերթ Երևանում. Նուբարաշենի թաղապետարանի դիմաց վրաերթի է ենթարկվել Ֆրանսիայի 73-ամյա քաղաքացուհին. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։05-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Բեդրոսս Գորիչյանը իր վարած Ford մակնիշի 36 AD 370 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշեն վարչական շրջանի 9 և 14 շենքերի խաչմերուկում՝ Նուբարաշենի թաղապետարանի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ 73-ամյա Վարդուհի Հակոբյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է ոստիկանություն, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ վարորդին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, քանի որ դեպքի վայր էին ժամանել նաև մահացածի հարազատները, և չէր բացառվում, որ նրանք հաշվեհարդար կտեսնեին վարորդի նկատմամբ։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ։

Շարունակությունը՝ shamshyan.com/ կայքում

SHARE