Գլխավոր Հիմնական «Էնքան ասելիք ունեմ և ասելու եմ». Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց մեկուսարան

«Էնքան ասելիք ունեմ և ասելու եմ». Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց մեկուսարան

Քիչ առաջ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Նկատենք, որ մեկուսարանի դիմաց՝ Նալբանդյան փողոցում, ակցիա են իրականացնում Քոչարյանի կողմնակիցները։ Նրանք վանկարկում են «Քոչարյան հերոս»։

Մինչև մեկուսարան մտնելը նա հեռվից բռունցքը պարզեց վերև՝ ի նշան երախտագիտության, գրկախառվեց որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։

Լրագրողների հարցին՝ ի՞նչ կարող է ասել մինչև մեկուսարան մտնելը,Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Օ՜ այնքան ասելիք ունեմ և ասելու եմ»։

Այնուհետև նա նստեց մեքենան և տեղափոխվեց մեկուսարան։

 

SHARE