Գլխավոր Տնտեսություն Երեւանում հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ պատրաստողն ու իրացնողը

Երեւանում հայտնաբերվել են կեղծ թղթադրամներ պատրաստողն ու իրացնողը

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հունիսի 17-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երեւան քաղաքի Երվանդ Քոչար փողոցից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտից, կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պարզվել է, որ նա Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝42-ամյա Արթուր Փ.-ն է։ Ոստիկանների օպերատիվ տվյալները հավաստի են եղել եւ նրա մոտ հայտնաբերվել են մի քանի հատ 5000 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Ոստիկանները նաեւ պարզել են, որ Արթուր Փ.-ի հետ մասնակից է Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Բաբկեն Բ.-ն։ Ոստիկանները կարճ ժամանակ անց հայտնաբերել են նաեւ Բաբկեն Բ-ին, ով նույնպես բերման է ենթարկվում ոստիկանության կենտրոնական բաժին։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 202 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Արթուր Փ.-ն եւ Բաբկեն Բ-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել են։

SHARE