Գլխավոր Տնտեսություն Դոլարի փոխարժեքը նվազել է 478 դրամից. Եվրոն եւս էժանացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է 478 դրամից. Եվրոն եւս էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է 477.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.70 դրամ (նվազել է 3.36  դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 601.49 դրամ (նվազել է 3.64), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.43 դրամ (մնացել է անփոփոխ)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  230.82 դրամ, ոսկի՝ 20,758.7 դրամ, պլատին՝ 12,382.25 դրամ:

SHARE