Գլխավոր Հասարակություն Քեյթ Միդլթոնը գալա ընթրիքին մասնակցել է բաց ուսերով էլեգանտ զգեստով

Քեյթ Միդլթոնը գալա ընթրիքին մասնակցել է բաց ուսերով էլեգանտ զգեստով

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ներկա է գտվել Action on Addiction ֆոնդի գալա ընթրիքին. 37-ամյա դքսուհին միջոցառմանը մասնակցել է էլեգանտ կերպարով։

Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում գալա ընթրիքը կայացել է Լոնդոնի էլիտար ռեստորանում։ Միջոցառման յուրահատկությունն այն էր, որ շեֆ-խորհարարի գլխավորությամբ ճաշատեսակները պատրաստում էին նախկինում ալկոհոլիզմով տառապողները. որոնք վերականգնողական կուրս են անցել եւ նոր մասնագիտություն ստացել։

Քեյթ Միդլթոնը միջոցառմանը մասնացել է բրազիլացի դիզայներ Barbara Casasola-ի սքանչելի զգեստով։ Դրա արժեքը կազմում է 1580 ֆունտ։ Արքայազն Ուիյամի կինը կրել է նաեւ Kiki McDonough-ի մատանի եւ ականջօղեր՝ 3,400 ֆունտ արժողությամբ։ Կերպարն ամբողջացնում էին Jimmy Choо ապրանքանիշի արծաթագույն բարձրակրունկները եւ փոքրիկ պայուսակը։

Քեմբրիջի դքսուհին հանդես է եկել սրտահույզ ելույթով։ Նա ողջունել է ֆոնդի խնամակալության տակ գտնվողներին, որոնք կործանարար սովորություներից հրաժարվելու եւ նոր կյանք սկսելու համար ուժ են գտել։

Հատկանշական է, որ Քեյթը, որը հայտնի է հագուստի նկատմամբ իր ռացիոնալ մոտեցմամբ, այս զգեստը կրել է 2016թ.-ին մրցանակաբաշխության ընթացքում, հայտնում է Daily Mail-ը։

SHARE