Գլխավոր Հասարակություն Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից դատական ծախսերի համար 650.000 դրամ պահանջեց

Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից դատական ծախսերի համար 650.000 դրամ պահանջեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ հայցից հրաժարվելու վերաբերյալ գրավոր միջնորդություն ներկայացրեց դատարանին։ Երևան քաղաքի դատարանի Քանաքեռի նստավայրում Հայկ Ալումյանը հայտարարեց, որ հայցվոր կողմն ամբողջությամբ հրաժարվում է հայցից:

Փաստաբանի միջնորդությունից հետո դատարանն անդրադարձավ դատական ծախսերի բաշխման հարցին։

Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտարարեց, որ երեկ խորհրդակցել է իր վստահորդի՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և պնդում են, որ դատարանը դատական ակտում անդրադառնա նաև փաստաբանի խելամիտ վարձատրության հարցին և հոգուտ պատասխանողի՝ հայցվորից բռնագանձի 650.000 դրամ՝ փաստաբանական ծախսերի համար։ Հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը խոսքով, սակայն, պահանջած գումարի չափը ողջամիտ չէ։

Այսպիսով՝ դատարանը գործի քննությունը համարեց ավարտված։ Գործով դատական ակտը կհրապարակվի հունիսի 24–ին։

 

SHARE