Գլխավոր Հասարակություն Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը պատերազմի անմիջական սպառնալիք չի տեսնում

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը պատերազմի անմիջական սպառնալիք չի տեսնում

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի անմիջական սպառնալիք չի տեսնում: Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

Ի պատասխան հարցին՝ կարո՞ղ են արդյոք լարվածության մեծացումը եւ Ադրբեջանի պերմանենտ զորավարժությունները ռազմական գործողությունների մեկնարկ դառնալ, Հովհաննիսյանը նշեց. «Չի կարելի ոչ մի բան բացառել, բայց նաեւ նախադրյալներ չեմ տեսնում»: Ընդհանրապես Արծրուն Հովհաննիսյանի տրամադրության տակ չկան առաջիկայում նման կանխատեսումների մասին կոնկրետ տվյալներ:

Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից սադրանքներին, ապա նման գործողություններն անպատասխան չեն մնում, հավաստիացրեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

 

SHARE